Մենք
Ծառայություններ
Պատվիրատուներ
Գործընկերներ
Ծրագրեր
Կոնտակտ

 

Որոնու±մ եք ֆինանսական ներդրումներ

 

Մենք հանդիսանում ենք Հայաստանում

բացառիկ գործակալը

 
 
  ENGLISH   |   ՀԱՅԵՐԵՆ   |   РУССКИЙ  

      «ԱՐԼԻԱՆ» ընկերությունը հիմնադրվել է 1994թ. որպես հասարակության հետ կապերի խորհրդատվական ընկերություն: Հետագայում խորհրդատվական ծառայություններ առաջարկվեցին պետական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մասնավոր անձանց:
1995 թ. «ԱՐԼԻԱՆ»-ը որդեգրեց գործունեության նոր ուղղություն. թրեյնինգ (ուսումնավարժական) ծրագրերի մշակում և բիզնես - դասընթացների կազմակերպում: 1997 թվականից «ԱՐԼԻԱՆ»-ը համագործակցել է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: «ԱՐԼԻԱՆ» ընկերության փորձագետների կողմից մշտապես հետազոտություններ են կատարվել, որոշ գիտական հոդվածներ հրապարակվել են անգլերենով, հայերենով և ռուսերենով տարբեր միջազգային կոնֆերանսների նյութերում: Իրականացված թրեյնինգ ծրագրերի 76% «ԱՐԼԻԱՆ»-ի կողմից մշակվել են, փորձարկվել ու հարմարեցվել են տեղի պայմաններին Երևանի փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Ծրագրերը մշակվել են այն գաղափարով, որ կենսականորեն համապատասխան են Հայաստանում առկա բիզնես իրավիճակին: Բացի դրանից ընկերության դասախոսները և փորձագետները գործարարներ են, որոնք ունեն ոչ միայն դասավանդման և խորհրդատվական պրակտիկա Հայաստանի գործող շուկայում, այլ նաև ունեն իրենց սեփական հաջողակ կազմակերպությունները:
«ԱՐԼԻԱՆ» խորհրդատվական և թրեյնինգ ընկերությունը իր ծավալած գործունեության ընթացքում իրականացրել է դասընթացներ Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Աշտարակ, Արմավիր, Մասիս, Հրազդան, Գավառ, Իջևան, Գորիս, Նոյեմբերյան, Արտաշատ, Աբովյան և Երևան: Ընկերության ավարտական վկայականներ են ստացել շուրջ 400 շրջանավարտներ:
2000 թ. սեպտեմբերի 22-24 ՓՄՁ ռեգիոնալ ներկայացուցիչների
համաժողով - ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն էր «ԱՐԼԻԱՆ» ընկերությունը:
2003 թվականից «ԱՐԼԻԱՆ» ընկերությունը Երևանի առևտրաարդյունաբերական պալատի անդամ է:
2004թ. «ԱՐԼԻԱՆ» ընկերությունը դարձել է «Մեծահասակների կրթություն և ուսուցում ողջ կյանքի ընթացքում» հիմնադրամի հիմնադիր:
2004թ. Միջազգային ընտրողական կոմիտեն` B.I.D. (Business Initiative Directions) մի խումբ հեղինակավոր ձեռնարկությունների և էքսպերտների հետ համատեղ Նյու-Յորքի 2004թ. 18-րդ կոնվենցիայում որոշում է ընդունել պարգևատրել «ԱՐԼԻԱՆ» ընկերությանը International Quality Summit Award for Excellence and Business Prestige մրցանակով:
2004- Semsoft LLC